Իրանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով![]() 2 դեկտեմբերի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով, հաղորդում է Mehr գործակալությունը: «Այդ միջադեպի հետաքննության համար խումբ է կազմակերպվել»,- հայտնել է Թեհրանի նահանգապետ Մորթեզա Թամադդոնը: Նոյեմբերի 29-ին թշնամաբար տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր էին առևանգել: Նոյեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ը հարձակման կապակցությամբ իրանական իշխանությունների ափսոսանքը հայտնող ուղերձ տարածեց: Նույն օրը Մեծ Բրիտանիան իրանական դիվանագետներին կարգադրեց անհապաղ լքել դեսպանատունը Լոնդոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |