«Ուլիսի» մարզիչ. 2011թ. լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի ազգային հավաքականի անդամներից մեկը![]() 2 դեկտեմբերի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, տարվա լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի ազգային հավաքականի անդամներից մեկը: Ես քվեարկել եմ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի և Ռոման Բերեզովսկու օգտին, սակայն, կարծում եմ, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները 2011թ. լավ խաղ են ցուցադրել»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը: Ըստ Արզումանյանի, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր շանսերն ուներ, սակայն, ցավոք, չստացվեց: «Կարծում եմ, որ այդ հաղթական ոգին հավաքականը պետք է պահպանի նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հավաքականը պետք է զերծ մնա այն սխալներից, որոնք եղան այս տարի: Մեր ֆուտբոլիստներն արժանի խաղ ցուցադրեցին»,-հավելել է նա: Տարվա մարզիչ անվանակարգում «Ուլիսի» մարզիչը քվեարկել է Վարդան Մինասյանի (Հայաստանի հավաքական, «Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանի («Գանձասար») և Արմեն Գյուլբուդաղյանի («Իմպուլս») օգտին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |