Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունում հաղթանակից հետո Կիպրոս կմեկնենք շատ լավ տրամադրությամբ![]() 3 դեկտեմբերի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնությունում «Արսենալի» հանդեպ 0:5 հաշվով տարած հաղթանակից հետո, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղը կարևոր էր և ցանկություն է հայտնել, որ հաջորդ տարի տրիբունաներում ավելի շատ երկրպագուներ լինեն: «Բոլորը տեսան, որ մարզադաշտը կիսադատարկ էր, մեզ համար էլ այնքան հաճելի չէ սեփական դաշտում խաղալ նման սակավաթիվ հանդիսատեսի առջև»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: Հաղթանակից հետո «Շախտյորը» բարձրացել է առաջին տեղը և Մխիթարյանը խոստովանել է, որ միշտ լավ է առաջինը լինելը. «Հաճելի է պարգևատրված լինել սեփական ջանքերի համար»: Արդեն դեկտեմբերի 6-ին «Շախտյորը» չեմպիոնների լիգայում հանդիպել է ԱՊՈԵԼ-ի հետ, որը 9 միավորով G խմբի առաջատարն է, իսկ «Շախտյորը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «5:0 հաշվով երկու անընդմեջ հաղթանակից հետո Կիպրոս կմեկնենք շատ լավ տրամադրությամբ»,-հավելել է Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |