«Բաբաջանյան ֆեստ». Դեկտեմբերի 5-ին կայանալու է երրորդ համերգը![]() 3 դեկտեմբերի 2011 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու «Բաբաջանյան ֆեստ»-ի երրորդ համերգը: Համերգում հնչելու են Հովհաննես Մանուկյանի «Սկիզբ և շարժում դաշնամուրի համար» (մենակատար Հովհաննես Մանուկյան, դաշնամուր), Էդուարդ Սադոյանի «Սոնատ ջութակի և թավջութակի համար» (մենակատարներ Ստեփան Խալաթյան, ջութակ և Գառնիկ Ենգիբարյան, թավջութակ) Աշոտ Ղազարյանի «Հինգ ծրագրային պիես երկու կլարնետի համար» (մենակատարներ Արթուր Խաչատրյան և Նարեկ Հարությունյան) Արզաս Ոսկանյանի «Երգ ու պար երկու ալտի համար» (մենակատարներ Սիրարփի Սամվելյան և Անի Թորոսյան): Կատարումներով հանդես կգա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) բազմապիսի հետաքրքիր կատարումներով: Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Փառատոնի համերգները տեղի կունենան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ժամը 19-ին: Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |