Տիտո Վասկես. Եթե Դել Պոտրոն վերականգնվի, նա կկարողանա հաղթել Նադալին 3 դեկտեմբերի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը մեկնաբանել է Դևիսի գավաթի շրջանակներում երկրորդ հանդիպման արդյունքը, որտեղ Խուան Մարտին Դել Պոտրոն զիջեց իսպանացի Դավիթ Ֆերերին 5 սեթում: «Մենք շատ էինք ցանկանում հաղթել այդ խաղում: Եվ մոտ էինք նպատակին հասնելուն, սակայն, զիջեցինք: Պետք է մտածել հաջորդ հանդիպումների մասին: Հարկավոր է հաղթել առաջին զուգախաղում, իսկ հետո, ով իմանա, ինչպես կդասավորվի խաղը: Եթե Դել Պոտրոն վերականգնվի, նա կկարողանա հաղթել Նադալին: Մենք դեռ կարող ենք պայքարել գավաթի համար, սակայն դա հեշտ չի լինի»,-Վասկեսին է մեջբերում gotennis.ru-ն: Առաջին խաղից հետո Արգենտինան զիջում է Իսպանիային 0:2 հաշվով: Եզրափակչի տերերին առաջին միավորը բերեց Նադալը՝ հաղթելով Խուան Մոնակոյին: Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա զուգախաղը՝ Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդո Շվանկը կխաղան Վելիսիանո Լոպեսի ու Ֆերնանդո Վերդասկոյի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |