Ջո Բայդենը կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը

Ջո Բայդենը կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչների և նախագահի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, փոխանցում է CNNTurk-ը:

Մասնավորապես, Բայդենը ողջունել է արձանագրությունների վերականգնումը Թուրքիայի Մեծ ագային ժողովի օրակարգում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008 թ աշնանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009 թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011 թ օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, համաձայն կանոնակարգի, դուրս էին մնացել թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին վերանայվել այդ գումարման ընթացքում, սակայն նոյեմբերին արձանագրությունները դարձյալ ընդգրկվել են խորհրդարանի օրակարգ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---