Հայաստանի ազգային պատկերասրահն արդեն նոր կայք ունի![]() 3 դեկտեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնական կայքի բացումը: Կայքը ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Այն եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն և ընդգրկում է ՀԱՊ-ի մոտ 26.000 թանգարանային նմուշներից 14.000-ի տվյալները, որոնցից շուրջ 11.000-ը հասանելի են շտեմարանի այցելուներին: Մինչև կես տարի անց այն կլինի ամբողջովին հասանելի այցելուներին: Կայքն իր մեջ ընդգրկում է պատկերասրահի պատմությունը, աշխատակազմի մասին ինֆորմացիա, և այլ ինֆորմացիա` կապված պատկերասրահի հետ: Կայքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նշեց, որ այն կարևոր է ինչպես զբոսաշրջության ճանաչման, այնպես էլ կիրթ հասարակություն ձևավորելու գործում: Այն պատրաստվել է 1.5 տարվա ընթացքում` Հելիքս Քոնսալթինգի կողմից: Կայքում զետեղված են ինչպես կենտրոնի, այլև 12 մասնաճյուղերի մասին ինֆորմացիա: Այն հասանելի է www.nga.am և www.gallery.am հասցեներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |