Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ 4 դեկտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ Եվրոպայում ամերիկացիների ծավալած ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Մենք պնդում ենք, որպեսզի նրանք ապացուցեն այն, ինչ ասում են»,- ասել է Ռոգոզինը կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին: Ամերիկյան կողմը պնդում է, որ ԵվրաՀՀՊ-ն նախատեսված է Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, այլ ոչ թե ուղղված է Ռուսաստանի ռազմավարական ուժերի զսպմանը: Ռոգոզինի խոսքով՝ ամերիկյան կողմի բոլոր հայտարարությունները «մինչ օրս անապացույց են»: «Իսկ եթե նրանք ուզում են և հնարավոր են համարում ապացուցել ասվածը, իսկ մենք պնդում ենք այդ հարցում, նրանք պարտավոր են մեզ տրամադրել անհրաժեշտ մարտավարա-տեխնիկական բնութագրերը, հնարավորություն տալ ամբողջ ծավալով օգտագործելու հեռաչափությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության փորձարկումների ժամանակ և այդ տվյալներն ամրագրել իրավաբանորեն պարտադրող պայմանագրում: Միայն այդ ժամանակ մենք կհավատանք, մնացած ամեն ինչը քարոզչություն է»,- ասել է դիվանագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |