Թուրքիայում ձերբակալվել է PPK առաջնորդներից մեկը

PanARMENIAN.Net - Քրդական բանվորական կուսակցության (PPK) առաջնորդներից մեկը ձերբակալվել է երկուշաբթի առավոտյան Ստամբուլում, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջը, ձերբակալվածի անունն առայժմ չի բացահայտվում անվտանգության նկատառումներով: Նրա խոսքով` խմբավորման բերման ենթարկված առաջնորդը մեծ քանակությամբ կարևոր տեղեկատվություն ունի:

ՔԲԿ հետ Թուրքիայի հակամարտությունը տևում է ավելի քան 25 տարի և ավելի քան 40 հազար կյանք է խլել: ՔԲԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի, ինչպես նաև Եվրամիության կողմից, որին Անկարան ջանում է անդամակցել` որպես լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---