Աժուբալիս. Եթե անգամ մենք ձգձգված հակամարտությունների հարցում մեկ միլիմետր առաջ գնանք, դա կարելի է հաջողություն համարել

Աժուբալիս. Եթե անգամ մենք ձգձգված հակամարտությունների հարցում մեկ միլիմետր առաջ գնանք, դա կարելի է հաջողություն համարել

PanARMENIAN.Net - «Եթե անգամ մենք ձգձգված հակամարտությունների հարցում մեկ միլիմետր առաջ գնանք, դա կարելի է հաջողություն համարել»,- ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների 18-րդ նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակիցն է հաղորդում Վիլնյուսից, որպես օրինակ Լիտվայի ԱԳ նախարարը բերել է մեկ շաբաթ առաջ անցկացված մերձդնեստրյան հակամարտության վերաբերյալ 5+1 ձևաչափով հանդիպումը, որը երկարատև դադարից հետո դարձել է առաջինը: Աժուբալիսի խոսքով, այս հանդիպումը ցույց տվեց, որ համբերատարությունը հաճախ արդարացվում է: «Իսկ որոշ արդյունքներ հայտնի կդառնան դեկտեմբերի 7-ի առավոտյան, երբ կավարտվի ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---