Վենետիկում բացվելու է «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը 5 դեկտեմբերի 2011 - 18:39 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը: «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը: Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն: Ցուցահանդեսի նախաձեռնողն է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան ճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգային ծրագրով, որը տեղի կունենա Սան Մարկո տաճարում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |