7 դեկտեմբերի 2011 - 09:28 AMT
ԱՄՆ դեսպանը վերադառնում է Դամասկոս

ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է ԶԼՄ ներկայացուցիչներին, որ Սիրիայում ԱՄՆ հետ կանչված դեսպան Ռոբերտ Ֆորդը Դամասկոս կմեկնի երեքշաբթի օրը, հաղորդում է BBC-ն:

«Դեսպան Ռոբերտ Ֆորդն ավարտել է իր խորհրդակցությունները Վաշինգտոնում և երեկոյան կվերադառնա Դամասկոս»,- հայտնել է չհրապարակված աղբյուրը:

Դեսպանի վերադարձի մասին Ժնևում սիրիական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպմանը նշել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ռոբերտ Ֆորդը Սիրիան լքեց հոկտեմբերի 24-ին` կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև դիմակայության ամենաթեժ շրջանում: Ի պատասխան Սիրիան հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից: