7 դեկտեմբերի 2011 - 09:46 AMT
ԱՄՆ-ը կկրճատի սեռական փոքրամասնությունների իրավունքները չպաշտպանող երկրներին ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ-ը մտադիր է պայքարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականության դեմ ամբողջ աշխարհում: Այդ մասին, ելույթ ունենալով արտասահմանյան դիվանագետների առջև, հայտնել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը կկրճատի զարգացող երկրներին հատկացվող օգնության չափերը ըստ այն բանի, թե այդ երկրներում որքանով են պահպանվում համասեռամոլների իրավունքները: «Սեռական կողմնորոշման սկզբունքով խտրականությունը Վաշինգտոնը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում»,- հայտնել է նա` հավելելով, որ մի շարք պետություններում, այդ թվում` ԱՄՆ դաշնակից, համասեռամոլությունը շարունակում է հետապնդվել: