Երգչուհի Հրաչուհի Բասենցն արժանացել է Բավարիայի տարվա բարձրագույն մրցանակին

Երգչուհի Հրաչուհի Բասենցն արժանացել է Բավարիայի տարվա բարձրագույն մրցանակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Մյունխենի թագավորական նստավայրի կայսերական դահլիճում Գերմանիայի Բավարիա երկրամասի գիտության, գիտական հետազոտությունների և արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշը երգչուհի Հրաչուհի Բասենցին հանձնեց արվեստն ու գրականությունը խրախուսող տարվա բարձրագույն բավարական մրցանակ իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների հասնելու համար: Հրաչուհու հետ Բավարիայի բարձրագույն մրցանակը ստացան կերպարվեստի, կատարողական արվեստի, երաժշտության և պարի, ինչպես նաև գրականության բնագավառներում ակնառու նվաճումներ ունեցած 15 այլ գործիչներ:

Երեկոյի բացման պատիվը տրված էր մեր հայրենակցուհուն, ով կատարեց «Je veux Vivre» արիան «Romeo et Juliette» օպերայից: Նրան նվագակցում էր Հայաստանում ծնված, Գերմանիայում և Ավստրիայում գործող դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսյանը:

Պարգևատրման արարողությանը երգչուհուն ուղեկցում էին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) նախագահ Ազատ Օրդուխանյանը, Նյուրնբերգի հայ համայնքի նախագահ դոկտոր Մարգարիտ Ասոյան-Լինկը, Էռլանգեն քաղաքի «Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերը (Hayastan e.V. Erlangen, Verein der Freundinnen und Freunde, Foerderinnen und Foerderer Armeniens), Հոյշտատ ան դեր Այշ քաղաքում գտնվող Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության «Հայաստանի օգնություն» բաժնի ղեկավակար – համակարգող դոկտոր Մարգարետե Վալխերը, Ավստրիայի Kitzbuehe քաղաքի Kitz-Kulturkreis կազմակերպության նախագահ Յոհան Էրհարտերը, «Գերմանական ֆինանսական գրասենյակ» բաժնետիրական կազմակերպության շրջանային տնօրեն Օուստապասիդիս Խարալամպոսը (Deutsches Finanzkontor AG, Oustapasidis Charalampos):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---