Անդերս Ռասմուսեն. ՌԴ հակազդեցությունը ՀՀՊ-ին միջոցների անիմաստ վատնում է

Անդերս Ռասմուսեն. ՌԴ հակազդեցությունը ՀՀՊ-ին միջոցների անիմաստ վատնում է

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին գումարը ծախսել երկրի արդիականացման վրա, այլ ոչ թե պատասխան միջոցների, որոնք Մոսկվայի պատկերացմամբ, կարող են չեզոքացնել ԱՄՆ ՀՀՊ օբյեկների տեղադրման էֆեկտը Արևելյան Եվրոպայում, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

«ՀՀՊ համակարգի դեմ ռուսական միջոցները կդառնան փողերի անիմաստ վատնում»,- հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայանալիք դաշինքի 28 անդամ- երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին:

«Այդ միջոցներն ավելի մեծ օգուտով կարելի էր ծախսել ի բարօրություն ազգի, նոր աշխատատեղերի ստեղծման և ռուս հասարակության արդիականացման համար»,- հայտարարել է նա:

Ընդ որում, Ռասմուսենը նկատել է, որ ՌԴ նախագահը «բանակցությունների համար դուռը բաց է թողել»: «Իմ գնահատմամբ, մենք դեռ ժամանակ ունենք փոխզիջումների հասնելու համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի վերջին հայտարարել էր այն մասին, որ Ռուսաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Եվրո ՀՀՊ համակարգի շահագործման դեպքում: «Չնայած ԱՄՆ իշխանությունների այն համոզմունքին, որ Եվրո ՀՀՊ չի ուղղվելու Ռուսաստանի դեմ, որոշ երկրների օրենսդիրներ բացահայտ ասում են. նկատի ունեցեք՝ դա ձեր դեմ է՛՛,- հիշեցրել է Մեդվեդևըը Ռուսաստանի մտավախությունների էությունը:

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պայմանավորվել էին համագործակցել Եվրո ՀՀՊ ծրագրի շրջանակներում մեկ տարի առաջ Լիսաբոնում կայացած գագաթաժողովում: Սակայն բանակցությունները փակուղի էին մտել, քանի որ ԱՄՆ հրաժարվել էր տրամադրել իրավաբանական երաշխիքներ, որ տվյալ համակարգը չի ուղղվի ռուսական զսպման ուժերի դեմ:

ԱՄՆ ծրագրում է Եվրոպայում ստեղծել, այսպես կոչված, ՀՀՊ երրորդ հենակետային շրջանը: ԱՄՆ պլանները՝ ՀՀՊ տարրերը Չեխիայում և Լեհաստանում տեղադրելու մասին, ավելի վաղ առաջացրել էին սուր քննադատություն Մոսկվայի կողմից: Չեխական տարածքում առաջարկվել է ամերիկյան ՀՀՊ համակարգի ռադիոլոկատոր տեղափոխել, իսկ Լեհաստանում՝ ԱՄՆ հակահրթիռային բազան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---