ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ բողոքի խաղաղ արտահայտման իրավունքին, այդ թվում նաև ՌԴ-ում

ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ բողոքի խաղաղ արտահայտման իրավունքին, այդ թվում նաև ՌԴ-ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, այդ թվում նաև Ռուսաստանում, հայտարարել է ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթվա սկզբին Մոսկվայի Հաղթանակի հրապարակում ընդդիմադիրների չարտոնված ցույցի ընթացքում, պաշտոնական տվյալներով, ձերբակալվել է 300 մարդ:

«Դուք գիտեք, որ ՌԴ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում նաև հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը դեռևս մնում է ազատազրկման մեջ: Ինչպես տեղյակ եք, մենք մեր անհանգստությունն էինք հայտնել այն վերաբերմունքի համար, որը ցուցաբերվել էր այն մարդկանց հանդեպ, ովքեր ձերբակալվել էին իրենց բողոքի ձայնը խաղաղ ցույցերի ժամանակ արտահայտելու համար՛՛,- ասել է Թոները ի պատասխան այն հարցին, ինչպիսի հստակ ինֆորմացիա է ԱՄՆ դեսպանատնից պետդեպարտամենտ անցնում:

«Կարծում եմ, ինչպես գիտեք, և ինչպես ասել ենք ավելի վաղ, իհարկե, ակջացելու ենք ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, ընդգծում եմ, միմիայն խաղաղ ու ամբողջ աշխարհի: Այդ թվում նաև Ռուսաստանի»,- հավելել է Թոները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---