Երևանում կանցկացվի «Հայության կրոնադավանական հատվածները» թեմայով գիտաժողով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-10-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովը։

Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման և միջդավանական համերաշխության, համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին։ Թեմատիկայի առումով սա առաջին փորձն է՝ լուսաբանելու ոլորտի խնդիրները։

Պատմական հանգամանքների բերումով 19-րդ դարի կեսերից Հայ Առաքելական եկեղեցու կողքին ստեղծվեցին Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Հետագայում՝ Ցեղասպանության տարիներին, հայերը զանգվածաբար ենթարկվեցին բռնի իսլամացման։ Արդյունքում՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների կողքին ներկայումս հայության մաս են կազմում նաև կաթողիկե, ավետարանական և իսլամացված հայերը։

Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում պատմականորեն ձևավորվել է համագործակցության որոշակի փորձ, որն առավել ակնառու դրսևորում է ստացել Սփյուռքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---