Առաջին անգամ Երևանում կանցկացվի մարդու իրավունքներին նվիրված EXPO

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կազմակերպվում է «Մարդու իրավունքների EXPO 2011»։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազպակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:

«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կոնվերս Բանկը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---