Դավիթ Շահնազարյան. ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանից» պատասխանի չի ակնկալում

Դավիթ Շահնազարյան. ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանից» պատասխանի չի ակնկալում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ ՀԱԿ-ը, պատասխանի չի սպասում կոալիցիոն « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համագործակցության առաջարկի վերաբերյալ, որը հնչել է նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: «Մենք ոչ միայն ոչ մի պատասխան չենք սպասում, այլ նաև դրա ոչ մի ակնարկ չի էլ եղել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական վերլուծություն էր, ոչ թե համագործակցության առաջարկ, իսկ «քաղաքական վերլուծություններին պատասխան չեն տալիս»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև համագործակցության պայմաններին, Շահնազարյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն պետք է հրաժարվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից, քաղաքական գնահատական տա ընտրություններին և 2008թ մարտյան դեպքերին, ինչպես նաև կիսի ՀԱԿ-ի արժեհամակարգը և պատրաստ լինի դառնալու արմատական ընդդիմություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---