Գալուստ Սահակյան. Տնտեսական աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2012թ. բյուջեն կարող է գերակատարվել

Գալուստ Սահակյան. Տնտեսական աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2012թ. բյուջեն կարող է գերակատարվել

PanARMENIAN.Net - ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԱԺ-ում այսօր ընդունված 2012թ. պետբյուջեն: «Հաշվարկներն այնպես են արված, որ եթե տնտեսական աճը տարեվերջին տևական բնույթ ունենա, կարծում եմ, բյուջեն կգերակատարվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ին:

Ըստ պետբյուջեի վերջնական տարբերակի, բյուջեի եկամտային մասը կկազմի 911, 6 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: ՀՆԱ հանդեպ դեֆիցիտի հարաբերակցությունը կանխատեսվում է 3,1 տոկոսի չափով, 2011թ. նախատեսված 3,95 տոկոսի դիմաց:

Բացի այդ, 2012թ. 101 մլրդ դրամով հարկային մուտքերի աճն ապահովելու համար խորհրդարանն ընդունեց նաև հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթը:

2012թ. Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, գնաճը՝ 4 տոկոսի (1,5 տոկոս տատանումով):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---