Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներին 9 դեկտեմբերի 2011 - 09:16 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներին. կապիտալների սառեցում նախատեսող այդ պատժամիջոցներին կենթարկվեն 106 կազմակերպություններ և մեկ մասնավոր անձ, ուրբաթ օրը մամլո ասուլիսում հաղորդել է Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գենբան: «Մենք մտադիր ենք այսուհետ ևս գործել մտածված և միջազգային հանրության հետ համակարգելով»,- ասել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Միջոցները նախատեսում են արգելել Ճապոնիայի բանկերի և երեք իրանական բանկերի միջև տարադրամի փոխանակման գործողությունները: Իրանի բանկերի թիվը, որոնց հետ դադարեցված են գործողությունները, այսպիսով հասել է 20-ի: Լրացուցիչ պատժամիջոցների ներմուծումից հետո կազմակերպությունների և մասնավոր անձանց թիվը, որոնց վրա տարածվում են այդ միջոցները, հասել է համապատասխանաբար 267-ի և 66-ի: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցի հրապարակումից հետո Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների ներմուծման մասին հայտարարեցին ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիության երկրներն ու ՄԵծ Բրիտանիան: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցը հաղորդում էր, որ Թեհրանը մինչև 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է վարել, և որ նման գործունեությունը կարող է տեղ գտնել նաև այսօր: Այդ զեկույցի արդյունքներով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհուրդն ընդունեց բանաձև, որում Իրանին կոչ արեց թույլ տալ գործակալության փորձագետներին մուտք գործել միջուկային օբյեկտներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |