Նիկոլյա Սարկոզի. Եվրագոտու նոր պայմանագիրը պատրաստ կլինի 2012թ. մարտին

Նիկոլյա Սարկոզի. Եվրագոտու նոր պայմանագիրը պատրաստ կլինի 2012թ. մարտին

PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու երկրները կմշակեն նոր հիմնարար համաձայնագիր տնտեսական և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ մինչ 2012թ. մարտ ամիսը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սարկոզին հանդես է եկել Եվրամիության գագաթաժողովի աշխատանքի առաջին օրվա ավարտին:

Եվրագոտու երկրները գագաթաժողովում որոշել են ստեղծել հարկաբյուջետային միություն: Համաձայնության հաջողվել է հասնել այսօր վաղ առավոտյան՝ 10-ժամյա անընդմեջ բանակցություններից հետո:

Սակայն ԵՄ գագաթաժողովին չհաջողվեց հասնել գլխավոր նպատակներից մեկին՝ ամրագրել այդ բարեփոխումը ԵՄ հիմնարար Լիսաբոնյան պայմանագրում: Պատճառը Մեծ Բրիտանիայի հատուկ դիրքորոշումն է, ինչը հանգեցրեց նոր պառակտման ԵՄ ներսում:

Մինչդեռ ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը արդեն հայտարարել է, որ փաստաթղթին կարող են միանալ նաև եվրագոտու մեջ չընդգրկված պետությունները: Արդյունքում Մեծ Բրիտանիան կարող է միայնակ մնալ որպես 27 երկրների համակարգված գործողությունները մերժած երկիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---