Հախնազարյանի և Ցուկերմանի համատեղ համերգը դեռ խոսակցության մակարդակի վրա է

Հախնազարյանի և Ցուկերմանի համատեղ համերգը դեռ խոսակցության մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ով վերջերս ելույթ ունեցավ Երևանում, նշել էր, որ համատեղ համերգ է ունենալու հայտնի երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Հախնազարյանը, ով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և իր ընտանիքի մյուս անդամների հետ համերգ տվեց Երևանում, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ այդ համերգը դեռ խոսակցության մակարդակի վրա է: «Ես նրա հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում անպայման համատեղ համերգ կունենանք», ասաց Հախնազարյանը:

Հախնազարյանը 3 օր հետո համերգ է ունենալու Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում, այնուհետև Փարիզում: Նա մեծ ցանկություն հայտնեց եկող տարի կրկին համերգներ ունենալ Հայաստանում:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---