Հարավային Օսեթիայի ճգնաժամը հաղթահարված է՝ Կոկոյտին հրաժարական կտա

PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայի իշխանություններն ու ընդդիմությունը փոխզիջման են հասել և քաղաքական ճգնաժամը մոտ է հանգուցալուծման: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչի վրա: Ըստ այդ տվյալների, Էդուարդ Կոկոյտին հրաժարական է տալիս, իսկ Ալլա Ջիոևան իր կողմնակիցներին դուրս կբերի Ցխինվալի գլխավոր հրապարակից: Կոկոյտիից բացի, պաշտոններից կհրաժարվեն գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուգաևը, նրա տեղակալ Էլդար Կոկոևը և Գերագույն դատարանի ղեկավար Ացամազ Բիլչենովը: Պետության ղեկավարի պարտականությունները առայժմ կկտարի Վադիմ Բրովցևը:

Ալլա Ջիոևան հնարավորություն կստանա մասնակցելու նախագահական ընտրություններին, որ կայանալու են մարտի 25-ին: Դեռ հայտնի չէ, կմասնակցի Ջիոևան նոր ընտրություններին, թե ոչ:

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքի մասին պաշտոնապես կհայտարարվի շաբաթ օրը: Ընդդիմության հետ բանակցություններից առաջ, հինգաշբթի օրը Կոկոյտին հերքել էր հրաժարականի մասին լուրերը: «Մինչև մենք վերջ չդնենք «նարնջագույն հեղափոխությանը», իմ հրաժարականի մասին խոսք լինել չի կարող, ասել էր նա: Բանակցություններին մասնակցող ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն առաջարկում էին Ջիոևային մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը, ներառյալ գլխավոր դատախազինը, սակայն նախագահության նախկին թեկնածուն այդ քայլերը «թերի» համարեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---