Սիրիան դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել արժանապատիվ ելք գտնել ճգնաժամից

PanARMENIAN.Net - Սիրիան դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել արժանապատիվ ելք գտնել ճգնաժամից և օգնել կասեցնել զենքի հոսքը դեպի Սիրիա»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ մամլո քարտուղարը Ջիհադ Մահդեսին Դամասկոսում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք, որ մյուս բոլոր երկրները սատարեն Սիրիայի զարգացմանը, ոչ թե առճակատմանը երկրի ներսում,-ասել է Մահդեսին:--Եթե բոլորս գործի անցնենք, կկարողանանք արժանի ելք գտնել ճգնաժամից»:

Նա հավելել է նաև, որ արդեն 9 ամիս Սիրիան ցնցող բռնության ալիքը «սարսափի և տխրության է մատնել Բաշար Ասադին» և արյունահեղության համար պատասխանատուները «պատասխանատվության կենթարկվեն»: Ռեժիմն, ըստ նրա, երբեք հրաման չի տվել կրակել մարդկանց մարտական փամփուշտներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---