Թուրքիայի խորհրդարանը որոշել է նոր սահմանադրության մշակման համար խորհրդակցել քրիստոնեական պատրիարքների հետ

Թուրքիայի խորհրդարանը որոշել է նոր սահմանադրության մշակման համար խորհրդակցել քրիստոնեական պատրիարքների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական կոմիտեն նոր Սահմանադրության մշակման համար խորհրդակցությունների նպատակով հրավիրել է Կոստանդնուպոլսյան ուղղափառ, Հայ Առաքելական և Սիրիական եկեղեցիների պատրիարքներին, գրում է Hurriyet-ը:

«Թուրքիայում տարբեր դավանանքի քրիստոնյաներ են բնակվում, թուրքական իշխանությունները բավականաչափ ծանոթ չեն բնակչության այդ շերտերի խնդիրներին, ուստի Կոմիտեն որոշել է դիմել քրիստոնեական եկեղեցիների օգնությանը»,- հայտնել է խորհրդարանական կոմիտեի անդամ Ալթան Թանը:

Հրավիրված պատրիարքները ներկայացնում են խոշորագույն քրիստոնեական համայնքները, որոնք կազմում են քրիստոնյաների 80 տոկոսը: Մնացած 20 տոկոսի մեջ մտնում են հայ կաթոլիկ, հռոմեակաթոլիկ, քաղդեական և բողոքական քրիստոնյաները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---