11 դեկտեմբերի 2011 - 15:36 AMT
Լրատվամիջոցների ֆուտզալի մրցաշարում հաղթել է Epress.am թիմը

Դեկտեմբերի 10-ին կայացել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողությանը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավել է «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիան»:

Կազմակերպիչները հայտնում են, որ նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Հենց այս է պատճառը, որ արդեն ավանդույթ դարձած մրցաշարին մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերը:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը իրենց ուժերը չափել են 12 թիմ` «Արմենպրես», «Հայկական ժամանակ», «Երկիր մեդիա», «Գիտունիկ», «Mamul.am», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Starsbyart.com», «Epress.am, «Օրդֆիլմ», «Արևածաղիկ» լրատվական թիմերը, որոնց միացել է նաև մեր ուժեղագույն շախմատիստներից կազմված թիմը:

Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը: