Թեհրանը զգուշացնում է. Իրանի վրա հարձակման դեպքում, մենք կգրոհենք Թուրքիայում տեղակայված ՀՀՊ

Թեհրանը զգուշացնում է. Իրանի վրա հարձակման դեպքում, մենք կգրոհենք Թուրքիայում տեղակայված ՀՀՊ

PanARMENIAN.Net - Իրանի վրա հարձակման դեպքում, իրանական ԶՈւ կհարվածեն ՆԱՏՕ-ի ՀՀՊ, որը տեղակայված է Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական կոմիտեի տեղակալ Հուսեյն Իբրահիմին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Իրանցի խորհրդարանականը կարծում է, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի օբյեկտների վրա հարձակումները Թեհրանի բնական իրավունքն են, ինչը «անհրաժեշտության դեպքում միանշանակ իրականացվելու է»:

Սեպտեմբերի կեսին Թուրքիան և ԱՄՆ հուշագիր են ստորագրել՝ թուրքական տարածքում ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն համակարգի տեղակայման մասին: Ռադարը տեղադրվելու է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգի Կյուրեջիկ շրջանում: Ներկայումս այդ շրջանում տեղակայված է ռադիոլոկացիոն համակարգ, որը ժամանակին կառուցվել է ամերիկացիների կողմից, սակայն արդյունքում փոխանցվել է թուրքական բանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---