Բնակարանում հայտնաբերել են ծերունի Տրուզյանների դիակները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին`ժամը 14.52-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է 1919 թվականին ծնված Հայկ և 1931 թվականին ծնված Լուսիկ Տրուզյանների դիակները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---