«Անելիք Բանկի» ավանդային պորտֆելը գրանցել է աննախադեպ աճ

«Անելիք Բանկի» ավանդային պորտֆելը  գրանցել է աննախադեպ աճ

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2011 թվականի 11 ամսում ֆիզ անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 6 մլրդ դրամով, մոտ 57%-ով, իսկ միայն դրամային ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 107%-ով: Ընդ որում, վերջին 2 ամիսներին պորտֆելն աճել է շուրջ 15%-ով` 2,1 մլրդ ՀՀ դրամով` հասնելով 17,2 մլրդ դրամի, որից դրամային ավանդների պորտֆելն աճել է մոտ 20%-ով` 0.6 մլրդ դրամով, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

«Նման աճը պայմանավորված է ոչ թե բարձր տոկոսադրույքներով, քանի որ շուկայում կան ավելի բարձր տոկոսադրույքներով առաջարկներ, այլ Բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, թիրախային գովազդային արշավով և բանկային պրոդուկտի ճիշտ մշակմամբ: Նշեմ նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ավանդատուների ցանկացած նախասիրություններին և կարիքներին համապատասխան ավանդների բազմազան տեսակներ, ինչպես նաև ավանդների առումով մենք ունենք կարևոր առավելություն. մեր բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

Ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի», «Արձակուրդային»: Հիշեցնեմ, որ «Ապահով» ավանդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՀՀ դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչև 12.5% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 9%, ինչպես նաև ավանդատուն կարող է ավանդ ներդնել նույնիսկ 1 ամսով 6% տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում: Ի տարբերություն «Ապահով» ավանդատեսակի, «Վստահելի» ավանդատեսակը կուտակման իրավունքով է, նվազագույն գումարը կազմում է 40.000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչև 12.3% տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում), ինչպես նաև բոլոր այն հաճախորդները, ովքեր կներդնեն «Վստահելի» ավանդ 1 տարի և ավել ժամկետայնությամբ, մինչև պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը և ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին Բանկը կավելացնի ևս 0.1% մնացած ժամկետի համար: Անհրաժեշտ է նաև նշել բնակչության շրջանում լայն արձագանք ստացած «Արձակուրդային» ավանդատեսակի մասին, քանի որ ավանդատուները, ովքեր գումար են ներդնում նշված ավանդատեսակով, դեպի Հունաստան 2 անձի համար նախատեսված ուղեգիր շահելու հնարավորություն են ստանում, ինչպես նաև ներդրած ավանդի յուրաքանչյուր 100.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ընձեռում է ուղեգիր շահելու լրացուցիչ հնարավորություն: Հիշեցնեմ, որ ուղեգրի նախորդ խաղարկության ժամանակ, երբ խաղարկվում էր դեպի Փարիզ 2 անձի համար ուղեգիր, երջանիկ հաղթողն Արմավիր մարզի Դալարիկ գյուղի մեր ավանդատուն էր:

Մենք շնորհակալ ենք մեր բոլոր ավանդատուներին Բանկին վստահելու և նշված ավանդատեսակներով ավանդներ ներդնելու համար»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---