Սննդային հավելումների ներկրումը մտահոգում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարին

Սննդային հավելումների ներկրումը մտահոգում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարին

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի սպառողների ասցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանի, առավել ռիսկային գործոն են Հայաստանի սպառողական շուկա ներկրվող սննդային հավելումները, մասնավորապես, խմորիչները: «Դրանց ներկրմամբ զբաղվում են փոքր ընկերությունները, սակայն կիրառվում են սննդային հավելումներն ամենուր՝ վտանգելով մարդկանց առողջությունը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Խախտումների թվում, որոնք չեն սպառնում մարդու առողջությանը, Արմեն Պողոսյանը նշել է շաքարավազը: «Հայաստանի հակամենաշնորհային մարմինը պետք է ուշադրություն դարձնի կենսական կարևորություն ունեցող մի շաքր ապրանքների որակի վրա, օրինակ, շաքարավազի, որի խոնավության մակարդակը բարձր է: Դա չի սպառնում սպառողի առողջությանը, սակայն հարվածում է նրա գրպանին»,-հայտարարել է նա: Նմանատիպ իրավիճակ է նաև հացի արտադրության ոլորտում, որի պարունակության 20-30 տոկոսը օդ է:

Արմեն Պողոսյանը հիշեցրել է նաև սուրճի հետ կապված իրավիճակը, երբ հայտնաբերվեց կոֆեինի ոչ բավարար քանակը: «Արդյունքում սպառողը չի ստանում այն թարմացնող արդյունքը, որի համար վճարում է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---