Հայաստանն ԱՄՀ-ից կստանա տնտեսության վերականգնման համար նախատեսված 56,1 մլն դոլար երրորդ մասնաբաժինը

Հայաստանն ԱՄՀ-ից կստանա տնտեսության վերականգնման համար նախատեսված 56,1 մլն դոլար երրորդ մասնաբաժինը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների երրորդ դիտարկումը՝ Ընդլայնված ֆինանսավորման աջակցության (EFF) և ընդլայնված վարկավորման (ECF) ծրագրերի շրջանում: Այս որոշումը թույլ կտա Հայաստանի իշխանություններին լրացուցիչ 36,2 մլն SDR (մոտ 56,1 մլն դոլար) ստանալ, հատկացումների ընդհանուր քանակը պայմանավորվածությունների շրջանակում հասցնելով 144,8 մլն SDR (մոտ 224, 3 մլն դոլար): 266,8 մլն SDR (413,4 մլն դոլար) եռամյա ծրագիրը EFF և ECF գծով Հայաստանի հետ հաստատվել է ԱՄՀ տնօրենների գործադիր խորհրդի կողմից 2010թ. հունիսի 28-ին:

«Պետք է արժանին մատուցել Հայաստանի իշխանություններին գնաճի զսպմանն ու հետճգնաժամային վերականգնման քաղաքականությունը շարունակելու համար»,-ասել է ԱՄՀ գլխավոր տնօրենի տեղակալ Նեմաթ Շաֆիկը քննարկման արդյունքում: Ըստ նրա, երկրի իշխանություններին հաջողվել է զգալիորեն նվազեցնել բյուջեի պակասուրդը, ինչպես նաև նախանշել 2012թ. և հաջորդ տարիների ծրագիրը:

ԱՄՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանը բախվում է աճի տեմպերի դանդաղման աճող ռիսկերի հետ՝ գլոբալ շրջակա միջավայրի փոփոխության պատճառով, ինչը կարող է հանգեցնել երկրի տնտեսության խոցելիության սրման: Դրան կարելի է դիմակայել արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականությամբ, բիզնես միջավայրի բարելավմամբ ու մրցակցության բարձրացմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---