Զիդանը և Ռոնալդոն խնդրել են ֆուտբոլի երկրպագուներին այցելել աղքատության դեմ խաղը

Զիդանը և Ռոնալդոն խնդրել են ֆուտբոլի երկրպագուներին այցելել աղքատության դեմ խաղը

PanARMENIAN.Net - Զինեդին Զիդանը և Ռոնալդոն խնդրել են ֆուտբոլի երկրպագուներին այցելել իրենց թիմերի խաղերը և աջակցել աֆրիկյան երկրների բնակիչներին: Անցյալի և ներկայի ֆուտբոլի գերաստղերը հույս են կապում աղքատության դեմ 9-րդ խաղի հետ, որը կկայանա դեկտեմբերի 13 Համբուրգում՝ ՈւԵՖԱ-ի աջակցությամբ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոն և Զինեդին Զիդանը կհավաքեն հայտնի ֆուտբոլիստների թիմ, ովքեր «Համբուրգ Արենայում» կանցկացնեն ընկերական խաղ «Համբուրգի» հավաքականի բոլոր ժամանակների աստղերի հետ: Ռոնալդոյի և Զիդանի ընկերների շարքում կլինեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ֆաբիո Կաննավարոն, Լուիշ Ֆիգուն, Պավել Նեդվեդը և Դիդիե Դրոգբան: Գերմանական ակումբում կխաղան Յորգ Ալբերտցը, Սերգեյ Բարբարեսը, Ռիխարդ Հոլցը և այլք: Հասույթի մեծ մասը կուղարկվի Աֆրիկյան պոզի երկրներում պարենային ճգնաժամի դեմ պայքարին:

«Աղքատության դեմ խաղն ավելին է, քան պարզապես խաղը: Դա աղքատության դեմ համաշխարհային պայքարի մի մասն է: Իմ և իմ ընկեր Ռոնալդոյի վրա միշտ խորը տպավորություն է թողնում հանդիսատեսի աջակցությունը: Հրաշալի է ֆուտբոլ խաղալ հազարավոր երկրպագուների առջև, ովքեր գալիս են բարեգործական խաղի, որպեսզի աջակցեն ֆուտբոլիստներին և իրենց ներդրումն ունենան: Հուսով եմ՝ Հաբուրգը ձեռնպահ չի մնա: Մենք պետք է կարիքավոր մարդկանց հասկացնենք, որ մենք նրանց դժբախտության մեջ չենք թողնի»,- Զիդանի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ռոնալդոն ասել է, որ մեծ հաճույքով կմասնակցի այդ խաղին. «Ես հեռացել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից, սակայն բոլոր ուժերս կտամ Համբուրգում կայանալիք այդ հատուկ հանդիպմանը: Ինձ հետաքրքիր է խաղալ նման քանակությամբ աստղերի հետ և ոգեշնչում է այն փաստը, որ մենք ներդրում կունենանք Աֆրիկյան պոզի երկրների բնակիչների օգնության հարցում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---