System of a Down-ը եկող տարի Ավստրալիայում կմասնակցի Soundwave փառատոնին

System of a Down-ը եկող տարի Ավստրալիայում կմասնակցի Soundwave փառատոնին

PanARMENIAN.Net - 2012 թ-ի փետրվարի 25-մարտի 3-ը աշխարհարռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը մասնակցելու է Ավստրալիայի հայտնի Soundwave միջազգային երաժշտական փառատոնին: Ինչպես նշված է փառատոնի կաքում, System of a Down-ը փառատոնին մասնակցել է նաև 2011 թ-ին:

Soundwave ամենամյա փառատոնը տեղի է ուենում Ավստրալիայում: Այն հիմնադրվել է 2007 թ-ին Փերթ քաղաքում: Այն անցկացվում է երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Այն ունի ռոք, մեթալ և փանք ուղղվածությունը: Ամեն տարի փառատոնին մասնակցելու համար Ավստրալիա են գալիս աշխարհի լավագույն խմբերը` +44, Incubus, Alice in Chains, Bloodhound Gang, Lamb of God, Jane's Addiction, Jimmy Eat World, Queens of the Stone Age և այլն:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---