Մահմուդ Աբբաս. Պաղեստինը մտադիր է ճանաչում հայցել 16 միջազգային կազմակերպություններից![]() 13 դեկտեմբերի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ մտնելուց հետո հայցել 16 միջազգային կազմակերպությունների ճանաչումը, սակայն դեռ չի նշում ժամկետները, հայտարարել է Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Մենք մտադիր ենք դիմել բոլոր 16 միջազգային կազմակերպություններին: Մենք իրավունք ունենք նրանց դիմելու: Մենք ճիշտ պահ և բարենպաստ պայմաններ ենք ընտրել մեր հայցի համար, քանի որ պահը պետք է համապատասխան լինի, երբ մենք դիմենք. Ներեցե՛ք, բայց ես չեմ ասի, թե դա երբ կլինի»,- ասել է Աբբասը՝ պատասխանելով ՄԱԿ-ի այլ կազմակերպություններին միանալու հարցին: Նա հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալը քաղաքական հարց չէ, քանի որ դա մշակութային, գիտական և կրթական կազմակերպություն է: «Սակայն դա նպաստում է քաղաքական առաջընթացին: ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալը կարևոր քայլ է՝ պաղեստինյան անկախ պետության ստեղծման երազանքի իրականացման ճանապարհին»,- ասել է ՊԱԱ ղեկավարը: Նա կրկնել է, որ Պաղեստինը«Իսրայելի հետ սահմանների և անվտանգության վերաբերյալ բանակցությունների վերսկսման հետ խնդիրներ չունի, եթե Իսրայելը դադարեցնի գաղութացումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |