ՀԿԵ ընկերությունում երիտասարդ մասնագետների համար սահմանված են հավելավճարներ

ՀԿԵ ընկերությունում երիտասարդ մասնագետների համար սահմանված են հավելավճարներ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով, 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ հունիսի 1-ը հավելավճարներ են սահմանված 2010-2011 թթ. աշխատանքի ընդունված առաջատար երիտասարդ մասնագետների համար:

Երիտասարդ մասնագետների խրախուսման և կորպորատիվ վարքագծի ձեվավորման նպատակով իրականացվող այս ծրագիրը շարունաական բնույթ է կրելու:

Նման հավելավճարների ծրագիրը ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդական քաղաքականության բաղադրիչ մաս է հանդիսանում: Սույն քաղաքականությունն ուղղված է Ընկերություն երիտասարդ մասնագետների ներգրավվմանը, իրենց պրոֆեսիոնալ կայացմանն ու զարգացմանը, երիտասարդության կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։

Նշենք, որ նշված հավելավճարներից բացի Երիտասարդ մասնագետի մասին կարգի համաձայն, աշխատանքի ընդունման պահին երիտասարդ մասնագետին տրվում է միանվագ նպաստ՝ մեկ ամսվա պաշտոնական դրույքի չափով: Նման նյութական աջակցությունը կապահովի աշխատանքային շուկայում ՀԿԵ ՓԲԸ մրցունակությունը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի սկզբից Ընկերությունում արդեն իրականացվում է «ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդությունը» նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թվականների համար և սահմանում է Ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Ծրագրի թիրախային խումբ է հանդիսանում ՀԿԵ 17-30 տարեկան աշխատակիցները, նախագծեր են նախատեսված նաև Ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների սովորողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային ռեզերվը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---