Բժեզինսկի. Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել

Բժեզինսկի. Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել

PanARMENIAN.Net - Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին Ատլանտյան խորհրդի նիստում:

«Եթե մենք, այսպես թե այնպես, պատերազմ սկսենք Իրանի հետ, նրա հետևանքները մեր և ողջ աշխարհի համար աղետալի կլինեն»,-ասել է Բժեզինսկին:

«Մենք կարծում ենք, որ պարտադրման մարտավարության շնորհիվ կկարողանանք խուսափել պատերազմից: Սակայն, որքան շատ ենք մենք հակվում դեպի պարտադրումը, այնքան մեծանում է պատերազմի հավանականությունը, եթե պարտադրանքը չաշխատի: Դա դրամատիկորեն կրճատում է գործողության մեր տարբերակները»,-հայտարարել է Բժեզինսկին՝ խոսելով ԱՄՆ-ի ու Իրանի դիմակայության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---