Դեկտեմբերի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Մշակութային խճանկար» ծրագիրը

Դեկտեմբերի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Մշակութային խճանկար» ծրագիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի և «Երևանի Երիտասարդական բանկի» աջակցությամբ իրականացվող, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Մշակութային խճանկար» ծրագիրը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով ներկաները կծանոթանան համայնքներին:

«Մշակութային խճանկար» ծրագիրը նպատակ ունի ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների միջոցով հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին: Ծրագիրը հայ երիտասարդների շրջանում խթանում է եվրոպական երիտասարդական արժեքները և ներկայացնում Հայաստանի մշակութային բազմազանությունը:

Դեկտեմբերի 17-ին «Մշակութային խճանկար» ծրագիրը կհյուրընկալվի Վանաձորում, դեկտեմբերի 18-ին Գյումրիում: Նյութերը կմշակվեն և կտեղադրվեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի էլեկտրոնային ռեսուրսներում, ինչի շնորհիվ միջոցառմանը մասնակից կդառնան ավելի քան 10000 երիտասարդներ: Պատրաստվում է նաև հաղորդում ծրագրի մասին, որն էլ կտեղադրվի ՀԿ-ի եվրոպական գործընկերների կայքերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---