Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19»-ը մասնակցեց Դուբայի միջազգային 8-րդ կինոփառատոնին

Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19»-ը մասնակցեց Դուբայի միջազգային 8-րդ կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին ԱՄԷ-ում ավարտվեց Դուբայի միջազգային 8-րդ կինոփառատոնը: Փառատոնում ներկայացված էր նաև Հայաստանի, Քաթարի և Լիբանանի համատեղ արտադրած «Փետրվարի 19» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է Թամարա Ստեփանյանը:

Ֆիլմը նկարահանվել է Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհին: Այն պատմում է երկու անհատների սիրո պատմությունը, ովքեր այդպես էլ չեն հանդիպում իրար: «Մենք մեր մտքում ստեղծում ենք սիրելիի կերպարը, և այս երկու անձնավորությունները, ովքեր ուժեղ սիրահարված են իրար, գիտեն, որ հանդիպման ժամանակ իրենց սիրո մեջ ինչ որ բան կմեռնի, նրանք որոշում են չհանդիպել իրար», ասում է ռեժիսորը:

Փառատոնը մեկնարկել է դեկտեմբերի 7-ին: Այս տարի փառատոնին մասնակցել են ողջ աշխարհից 171 տարբեր ժանրերի սիրողական և պրոֆեսիոնալ ֆիլմեր, հայտնում է khaleejtimes-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---