12  15.12.11 - Հայաստանի ֆուտբոլի ազգային մրցանակաբաշխություն 2011

Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ մարզիչ` Վարդան Մինասյանը

Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ մարզիչ` Վարդան Մինասյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդը դարձավ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ 3-րդը` հայկական ընտրանու և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Լավագույն մարզիչ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ հավաքականը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում B խմբում իր ելույթներն ավարտեց 3-րդ տեղում: Հայաստանի հավաքականը 10 խաղում վաստակեց 17 միավոր` իրացնելով 22 գոլ:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---