Միջազգային քրեական դատարանը Մուամար Քադդաֆիի սպանությունը գնահատել է որպես ռազմական հանցագործություն

Միջազգային քրեական դատարանը Մուամար Քադդաֆիի սպանությունը գնահատել է որպես ռազմական հանցագործություն

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ-ն, կարող է որակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահը որպես ռազմական հանցագործություն, քանի որ այդ մասին ՛՛կան լուրջ կասկածներ՛՛, պնդում է գերագույն դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մուամար Քադդաֆին, ով Լիբիայում իշխել է 42տարի, հոկտեմբերին մահացել էր իր ՛՛փոքր հայրենիքի՛՛ շրջաններից մեկում՝ Սիրտ քաղաքում: Նա սպանվել էր իրեն գերեվարած ԱԱԽ կողմնակիցների կողմից: Քադդաֆի հետ զոհվել է նաև նրա որդի Մուաթասեմը, ինչպես նաև Լիբիայի նախկին պաշտպանության նախարարը:

՛՛Մուամար Քադդաֆիի մահը խնդիր է, որը պետք է պարզաբանվի, քանի որ կան լուրջ կասկածներ, որ այն ռազմական հանցագործություն է՛՛,-ասել է Լուիս Մորենո-Օկամպոն:

Դատախազը նաև հաղորդել է, որ Լիբիայի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին՝ ԱԱԽ, նամակ է ուղարկվել, որտեղ առաջարկվել է հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները, այդ թվում նաև, հանարավոր է, ԱԱԽ-ի կողմից իրակացվածները:

Լիբիայի զինվորական ընդվզումները Քադդաֆիի ռեժիմի դեմ, շարունակվում էին մոտավորապես ինը ամիս: Կառավարության և ընդդիմության հակամարտության ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, մեծ վնաս է հասցվել այդ նավթարդյունաբերող երկրի տնտեսությանը: Այստեղ իշխանության են եկել ԱԱԽ-ի ընդդիմադիրներ ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---