ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է, որպեսզի Օբաման սերտ տազմական համագործակցություն հաստատի Վրաստանի հետ![]() 17 դեկտեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Վրաստանի հետ` Թբիլիսիին ամերիկյան սպառազինության վաճառք ենթադրող ավելի սերտ ռազմական հարաբերությունների հաստատման օգտին: Համապատասխան դրույթը ներառվել է 2012 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին օրինագծում, որը հաստատվել է Սենատի կողմից: Ավելի վաղ այն հավանության էր արժանացել նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: Փաստաթուղթն ուղղվել է Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու: Ինչպես նշվում է օրինագծի 1244 հոդվածում, «փաստաթուղթը ստորագրելուց ոչ ուշ, քան 90 օր անց նախագահը պետք է մշակի և Կոնգրեսում ներկայացնի ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության կարգավորման ծրագիրը` ներառյալ պաշտպանական սպառազինության վաճառքը»: Բացի այդ, Կոնգրեսի անդամները կուզենային, որպեսզի Օբամայի վարչակազմը համոզի «ՆԱՏՕ-ի մյուս անդամներին և Ալյանսին միանալու հավակնորդ երկրներին` վերականգնել և ավելացնել ռազմական տեխնիկայի և ունեցվածքի վաճառքն ու ռազմական ծառայությունների մատուցումը Վրաստանին` վերջինիս հետ ռազմական հարաբերությունների և համագործակցության խորացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն ջանքերի շրջանակում»: Սենատում նման դրույթն օրինագծի մեջ ընդգրկելու նախաձեռնողը հանրապետական Ջոն ՄակՔեյնն էր, որը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանին ամերիկյան զենքն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար: Կոնգրեսի Ստորին պալատում նրան ակտիվորեն աջակցում էր, մասնավորապես, հանրապետական Մայքլ Թերները, որը հարցադրում էր կատարում, թե «ինչպես կարելի է չվաճառել պաշտպանական զենք մի երկրին, որի զինվորները Աֆղանստանում մեջք մեջքի մարտնչում են ամերիկացիների հետ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |