Հիլարի Քլինթոնը Վրաստանում կքննարկի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը

Հիլարի Քլինթոնը Վրաստանում կքննարկի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանում կքննարկի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը, որը տեղի կունենա 2012թ. մայիսին: Այդ մասին հայտնել է Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

«Այժմ աշխատանք է տարվում այցի օրակարգի շուրջ: Բայց հիմա արդեն կարելի է ասել, որ Պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի պաշտոնական անձանց, այդ թվում` տնտեսական, առևտրային և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ»,- ասել է նա:

Ռուբինի խոսքով` ԱՄՆ-ը շարունակում է աջակցել վրացական ժողովրդավարությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտումներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---