Մահացել է հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան մահացել է իր հայրենիքում` Կաբո-Վերդեում, 70 տարեկան հասակում: Սեզարիա Էվորան վատառողջ լինելու պատճառով հեռացավ բեմից սեպտեմբերին, ինչի պատճառով սեպտեմբերի 29-ին ծրագրված համերգը Երևանում չեղյալ հայտարարվեց: Երգչուհին պետք է համերգ տար Փարիզում, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում: Սեզարիա Էվորնա բեմ էր դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր էր կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |