Իրանն ու Ռուսաստանը կնքել են 700 մլն դոլար արժողությամբ նավթային պայմանագիր![]() 18 դեկտեմբերի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իրանական ազգային նավթային կազմակերպությունը` (NIOC) և ռուսական Թաթնավթը կիրակի Թեհրանում կնքել են 700 մլն դոլար արժողությամբ պայմանագիր` Իրանի հարավ-արևմուտքում Զագեի ծանր նավթի հանքահորի մշակման վերաբերյալ: Համաձայն պայմանագրի, ծրագրվում է նավթահորից սկզբնական փուլում օրական արդյունահանել 7.000 բարել ծանր նավթ և հանածոյի մակարդակը վերջնական փուլերում բարձրացնել օրական մինչև 55.000 բարելի: Հանքավայրը մի քանի տարի շարունակ չի մշակվել: Թաթարստանի ռուսական հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը շաբաթ օրը ժամանել է իրանական նավթագազային արդյունաբերական գոտի` Հարավային Փարս: Միննիխանովն այցելել է Հարավային Փարս գազային հանքավայրի յուրացման 4-րդ և 5-րդ ֆազաները, Բորզույե և Արյա Սասոլ նավթաքիմիական համալիրները, հաղորդում է Trend-ը` հղելով Mehr տեղեկատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |