Իրանը հեռուստատեսությամբ ցուցադրել է բերման ենթարկած ԿՀՎ լրտեսին19 դեկտեմբերի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել է իրանական ծագումով ամերիկացու խոստովանությունը. նա հայտնել է, որ ԿՀՎ գործակալ էր, որին հանձնարարվել էր թափանցել Իրանի հատուկ ծառայություններ, հաղորդում է BBC-ն: Ամիր Միրզայի Հեքմաթին 2001 թվականից ծառայել է ԱՄՆ բանակում, որտեղ հատուկ պատրաստություն է անցել նախքան Իրան ուղարկվելը: Նկարագրելով Իրանի հատուկ ծառայություններ թափանցելու իր առաքելությունը` Հեքմաթին խոսում էր պարսկերեն և անգլերեն: «Ամերիկյան լրտեսին» բռնելու մասին իրանական իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին շաբաթ օրը, սակայն ամերիկյան պաշտոնական անձինք այդ հայտարարությունն անվանեցին «քարոզչություն»: Իրանական իշխանությունները բազմիցս մեղադրել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գաղտնի հատուկ օպերացիաների իրականացման մեջ: Անցյալ շաբաթ Իրանը հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի լրտեսության մեղադրանք ներկայացրեց 15 մարդկանց: Մայիսին Թեհրանը հայտարարեց ԿՀՎ 30 գործակալների բերման ենթարկելու մասին, որոնք, իբր, լրտեսական գործունեությամբ և սաբոտաժով էին զբաղվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |