19 դեկտեմբերի 2011 - 10:19 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԱԱ առաջին տուրում վստահորեն հաղթել է Հունաստանին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում, որն անցնում է թուրքական Մարդին քաղաքում: Հայ շախմատիստուհիները հաղթեցին Հունաստանի հավաքականին 4:0 հաշվով: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Նելլի Աղինյանը:

Երկրորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող հայկական թիմի մրցակիցը կլինի Վրաստանը: Առաջին տուրում վրաց շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթեցին ՀԱՀ թիմին:

Այս տուրում Ուկրաինան կխաղա Ռուսաստանի հետ, Հունաստանը՝ Վիետնամի, Չինաստանը կհանդիպի ՀԱՀ հետ, իսկ Հնդկաստանը՝ Թուրքիայի:

Պարտիաները տեղի կունենան դեկտեմբերի 18-22 և 24-27-ին 9 տուրից բաղկացած շրջանային համակարգով: