Սերգեյ Կիրիենկո. Ռուսաստանն այժմ բանակցություներ չի վարում Իրանի հետ Բուշերի ԱԷԿ-ի նոր բլոկերի կառուցման շուրջ

Սերգեյ Կիրիենկո. Ռուսաստանն այժմ բանակցություներ չի վարում Իրանի հետ Բուշերի ԱԷԿ-ի նոր բլոկերի կառուցման շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն այժմ չի բանակցում Իրանի հետ Բուշերի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկերի կառուցման շուրջ, ասել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

«Այսօրվա դրությամբ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-ասել է Կիրիենկոն: Նա նշել է, որ իրանական կողմը միայն ցանկություն է հայտնել համագործակցել Բուշերի ԱԷԿ-ի նոր բլոկերի կառուցման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կիրիենկոն նշել է, որ «Ռոսատոմը» ելնում է նրանից, որ անհրաժեշտ է ավարտել առաջին բլոկի հետ կապված բոլոր աշխատանքները, այսինքն հասնցել 100-տոկոսանոց հզորության: Այդ աշխատանքի ավարտից հետո բանակցություններ սկսելու հնարավորությունը Կիրիենկոն չմեկնաբանեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---