Արթուր Աբրահամ. Ֆարիասը լավ բռնցքամարտիկ է և նրա հետ պետք է զգուշորեն մենամարտել![]() 19 դեկտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ասել է, որ իր առաջիկա մենամարտը երկրորդ միջին քաշում կկայանա հունվարի 14-ին արգենտինացի Պաբլո Ֆարիասի դեմ: «Տեսնենք` ինչպես ինձ կզգամ այս քաշային կարգում: Եթե ամեն ինչ լավ լինի, հաջորդ անգամ ուժերս կփորձեմ միջին քաշում: Գլխավորն այն է, որ անցումը սահուն իրականացվի, որպեսզի սխալներ թույլ չտրվեն»,- Աբրահամի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն: Աբրահամի խոսքով, Ֆարիասը լավ բռնցքամարտիկ է և նրա հետ պետք է զգուշորեն մենամարտել` տարածությունը պահպանելով: «Վերջին երկու պարտություններից հետո ես ինձ վատ էի զգում, բայց արդեն սթափվել եմ: Այժմ ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան և ես արդեն մոռացել եմ այդ պարտությունների մասին»,-հավելել է բռնցքամարտիկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |