Թուրք պատգամավոր. Մեզ վաղուց ի վեր հատուկ է կոտորածի «կուլտուրան»

Թուրք պատգամավոր. Մեզ վաղուց ի վեր հատուկ է կոտորածի «կուլտուրան»

PanARMENIAN.Net - Թուրքիայի միլի մեջլիսում 2012թ. կառավարության բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկն անսպասելիորեն իր ելույթը սկսել է թուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերի պատմությունից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Քրդական կուսակցության ներկայացուցիչ Սիրի Սակիկը սկսել է ելույթը հետևյալ խոսքերով՝ ջարդի ու կոտորածի «մշակույթը» վաղուց ի վեր հատուկ է թուրքերին: «Ընդամենը 33 տարի առաջ 1978թ. Մարաշում կազմակերպվեց հազարավոր ալեվիտների ջարդը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը նախկինում էլ են ոչնչացրել այլ ժողովրդների: Օրինակ, 1915թ. հայերի կոտորածը, հետո հրեաների ու քրդերի»,-հայտարարել է պատգամավորը:

Ելույթը դադարեցնելու խնդրանքին Սակիկը հակադարձել է, որ «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---